22 июл. 2014 г.

Դու եկար հանկարծակի ու նույնկերպ էլ վազում ես դեպի ամայությունը

Հեռվից մի ձայն ստիպում է հանկարծակի շրջվել ու անսալ լինել ողջույնիդ… մի շքեղ, սակայն հմայքի կատարելությունում պարզությունը չկորցրած մի օրիորդ…

Ահա և դու… որտեղի՞ց եկար. Ա՜հ, թերևս անհուններից երազային… եկար չսպասված ու նուրբ, միամիտ նամակով ուրվագծեցիր կերպարային անվայել ամայությունը:

Յուրաքանչյուր րոպեն ավելի է մոռացնում քեզ, քանի որ հավերժ բացահայտելի լինելդ խոսելիս քեզ դարձնում է վերահմա… ու բնավ էլ անսովոր չէ, որ լսելն անգամ արժանի չէ… ձայնիդ:

Կեսգիշերին մոտ կրկին կհայտնվես ու նորեն կներթափանցես գիշերային մերկության մեջ. գիտեմ, կեսգիշերին կզիջես բացակայությունդ, քանի որ երկնքի կուրծքը՝ լուսինը միայն կարող է անէ կրքոտությամբ լցնել բացակայությունդ:

Ո՞ւր ես… ա՜խ, ներիր… լուսնին երբեք չեն հարցնում, թե ուր էր… վեհագույնները ստեղծված են կիսատ լինելու համար… նրանց մատուցած վայելքը վայրկենական է… սակայն հենց այդ վայրկյաններում են հավերժությունները երկարակեցությունից մահանում…

Հոգեհմա մի դառը բույրով հրաժեշտ կտաս, իսկ հենց այդ հրաժեշտում կնետես հոգեողջույնդ ու ի տես կդնես միայն… խոհերիդ…

Իհա՛րկե, բազմակետերս այժմ խոսուն են տողալից ու երկարահունչ բառերից… ապրես, որ եկար, ինչպես դանդաղասահ կայծակը, որը… առհասարակ չի լինում…


15 июл. 2014 г.

Ահա և դու... չսպասված կատարելուհի

Ահա և դու… չսպասված կատարելուհի… այժմ չեմ հիշում գալուդ պահն անգամ, քանի որ երբ եկար, մի դադար առաջացավ հոգումս ու ես տարվեցի ամայությունը տանող ամենանվաճ հայացքովդ: Ու թերևս առ քեզ ունեցած մի տարօրինակ զգացման անէ տեսիլքը վեհությունն է՝ պատված աստղահմա թույնով, հայացքը դեպի երկինք ուղեկցող մի աննշմար ուղով…

Նորեն սքանչելագույն բարևը ժպիտի ընծայմամբ կհորդի արտահայտիչ շուրթերիցդ ու… կմոտենաս աստվածայինին, քանի որ աչքերիդ է վայել միայն ունենալ նման… չտեսնված, չընկալված մի հայացք…

Յուրաքանչյուր անգամ հետդ խոսելիս համակվում եմ երբևէ ամենամոռանալի պահերն ունենալու չապրած մի տեսիլքով, ճիշտ է՝ նամակներդ իրատիպ են, սակայն նրանք էլ գրելուդ իդեալականությունից սկսում են անտիպ էջերի նման սավառնել… դեպի իմաստային անգրությունը:


Ահա կրկին դու… հեռանալու մտատանջ մի իշխումով և քեզ հավետ կորցնելու սպառնալիքով… թերևս վեհությանդ գերակայությունն է անզգա պարգևումն ու հավերժահմա լինելու անվերջ մղումը…

6 июл. 2014 г.

Դու այնտեղ ես... անկյանք անհուններում

Նայիր հեռվին… մի ժպտուն օրիորդ. և թվում է՝ հավերժաժպիտ է իջել նրա գեղեցկակազմ դեմքին: Խոսելիս մի ներածին ցասում է ողջունում, որը ստիպում է ընկղմվել ներաշխարհիդ անհուններում…

Վեհերոտ մի ձայներանգ, որն աչքերիդ խոցելիությամբ դառնում է… անխոս: Եվ գիտես թաքցնել զգայական նրբություններդ՝ համակելով մի վերացական հպարտությամբ, որի արտահայտումը, թերևս, միայն քեզ է վայել:

Անզգալի է ձայնիդ մեջ տեսնել զգայական տեսլականդ, քանի որ վեհ ես ու քեզ, ներսիդ մոտենալը զուգահեռ չէ անհաս աստվածայնությանդ…

Րոպե, որը վայրկյանի պես անցնում է ժպիտիդ մոգակերպ վայելքը զգալիս… ժպիտ, որը ներքին գեղեցկությանդ տեսանելի պատկերումն է:


Դու ունես մի շքեղ կապ երազների հետ… երազածին խոսքիդ պարզությունն անգամ անասելի կերպով ի ցույց է դնում հոգեայլությունդ… այլ ես հոգով… այնտե՜ղ ես՝ կյանքազատ երկնքումաստղախոհ… 

4 июл. 2014 г.

Հետաքրքրաշարժ անուններով ֆուտբոլային ակումբներ

Ֆուտբոլային ակումբների կեսից ավելին կրում է տվյալ բնակավայրի, քաղաքի անունը: Հանդիպում է նաև այնպես, որ քաղաքի անվանը ավելանում է «united», «atletico» կամ մեկ այլ գրառում: Իսպանիայում կան «real» մականունով ակումբներ (ի միջի այլոց այդ անվանումը շնորհվել է ժամանակի բարձրակարգ ակումբներին, նաև «Բարսելոնա» ֆա-ին, որը չընդունեց կոչումը): Լինում են նաև դեպքեր, երբ ընտրվում է անուն, որը տվյալ բնակավայրի անունով չէ. Պարզապես լավ է հնչում կամ հոգեհարազատ է տվյալ ժողովրդին: Պետք է շնորհակալ լինել, որ եվրոպական բնակավայրերի անվանումների մեծ մասը բավականին հնչեղ է և դյուրընթեռնելի:

Բայց… բայց կան թվով փոքր ակումբներ, որոնք մե՛կ իրենց անվանումներով, մե՛կ անունընտրման պատմություններով առանձնանում են մյուսներից: Օրինակ՝ Ֆինլանդիայի երրորդ դիվիզիոնում հանդես է գալիս մի ակումբ, որի անվանումն է…<Santa Claus>:
 Այս թիմը տվյալ անունն է կրում՝ ի պատիվ տոնական նվերներ բաժանող միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի: Ակումբի զինանշանի վրա էլ պատկերված է ծերուկ Ձմեռ պապը, ով խոժոռ հայացքով ինչ-որ գրառումներ է կատարում: Իսկ ակումբի ֆուտբոլիստների մարզազգեստները ամբողջովին կարմիր են, ինչպես Ձմեռ պապինը… Թերևս միայն գլխարկն է պակասում…


Նոր Զելանդիայում էլ կա մի ակումբ, որի անվան պատմությունը կրկին հետաքրքիր է: Ակումբի անունը «Տաումատա» է, որը տեղական բլրի անվանումն է…Խելամի՞տ է թվում, եթե այո, ապա ավելացնեմ, որ «Տաումատա»-ն այդ բլրի միայն կրճատ անվանումն է, ամբողջական անվանումը (խորը շունչ խնդրում եմ) «Տաումատաուհակատանջիհանգակոաուաուոտամատեապոկայուհենուակիտանատուտահու» է…Այսքանից հետո կարելի է միայն ուրախ լինել, որ բլրի «անունը» կրճատվել է, և հետո միայն ակումբի անուն դարձել:


Հյուսիսային Կորեայում էլ կա մի ակումբ, որի անունը «4.25» է: Այդ երկրում տվյալ թվերը բավականին մեծ նշանակություն ունեն: Ապրիլի 25-ը, որը հենց ստացվում է 4.25 (այդ երկրում էլ են սկզբից գրում ամսաթիվը, հետո օրը) ժողովրդական բանակի ստեղծման օրն է (1932թ.):
Իսկ վերջում մնում է հուսալ, որ ապագայում ստեղծվելիք բոլոր ֆուտբոլային ակումբների տնօրենները մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեն ակումբի անվան ընտրմանը…