13 февр. 2014 г.

Ինչո՞ւ Երևանում չցուցադրվեց «Նիմֆոմանուհին» ֆիլմը. իմ պատասխանը


Վերջին օրերին Ֆեյսբուքում օգտատերերի և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում մեր երկրի կինոթատրոններում «Նիմֆոմանուհին» ֆիլմի էկրան չբարձրանալն էր: Ինքս էլ անդրադառնամ վերնագրային հարցադրմանը. այդ ֆիլմէկրանները գտնվում են թաթուլ-խորովածային մտածելակերպով հարստահար հասարակությունում, ուստի կեղծ բարոյականությունը դրոշակ սարքած դեմ ելանք... արվեստին: Ներքին ստորաքարշ մակարդակն էլ (ներքին անբարոյականություն), գուցե, կոծկվում է արտաքին բարոյականության դիմակներով...



Ինչո՞ւ եմ ընտրել լրագրողի մասնագիտությունը

Վերնագրային հարցին կարճ պատասխան տամ և անցնեմ բացատրությանը... լրագրությունն ընտրել եմ, քանի որ այն մոտ է ֆուտբոլին, այն մոտ է սպորտին:
Բավականին վաղ տարիքում, երբ ֆուտբոլային մանկական կարիերաս պետք է թևակոխեր ծաղկման և առաջխաղացման փուլ, երբ առաջին մեդալներս ու պատվոգրերս զարդարում էին ննջասենյակս ու զարմացնում բարեկամներիս, բժիշկները որոշեցին և ինձ հայտնեցին... խաղակոշիկները կախել մեխից...

Ինձ համար այս բեկումնային օրվանից անցել է 6 տարի... այսօր եմ միայն հասկանում, որ ինչ-որ բանի ավարտը միշտ էլ մի նոր բանի սկիզբ է... այնինչ 6 տարի առաջ ես ցանկանում էի... որ աշխարհից անհետանան բոլոր բժիշկները: Ֆուտբոլիստի կարիերային ցտեսություն ասելը դժվար էր, բայց ոչ անհնարին... մոռացման տարիներ և մասնագիտության ընտրության խնդիր:

Ամբողջ մանկությունս անցել է ֆուտբոլի գրկում, ֆուտբոլային մարզաշապիկների մեջ, քնել եմ անգամ գնդակի, մրցաշարային աղյուսակների և պաստառների հետ... արտասվել եմ ֆուտբոլիստների, նյարդայնացել մարզիչների ու «գոլ» գոռացել երկրպագուների հետ... լա՛վ, ի՞նչ անել, որպեսզի մոտ լինել ֆուտբոլին, գոնե սպորտին... հավերժահարցին «մարզական լրագրություն» բառակապակցությամբ պատասխանեցի: Իրականում չէի պատկերացնի, որ այսպես ֆուտբոլին մոտ կլինեմ, սակայն ես իրապես մոտ եմ, ես լիաբավություն եմ զգում այս մասնագիտության շնորհիվ...


Ես իրոք հասկանում եմ... ինչ-որ բանի ավարտը միշտ էլ նորի սկիզբն է միայն...

9 февр. 2014 г.

129 տարի... հոգեվիճակիս, ապրելակերպիս ծնունդից անցել է 129 տարի

1885 թվականի այս օրը հոգևորականի ընտանիքում ծնվեց հայ գրականության երբեմնի լավագույն բանաստեղծներից մեկը... մեծ լեզվագետ, հայ լեզվաբանության, գրականության մեջ դարակազմիկ նշանակություն ունեցող անձնավորություն նաև քաղաքական գործիչ Վահան Տեր-Գրիգորյանը, նույն ինքը՝ լեգենդային Վահան Տերյանը: Մինչայս զարմանում եմ և հավերժ կզարմանամ ու կհիանամ Վահան Տերյան-երևույթով: Ընդամենը 35 տարի և նմանատիպ գրավոր, քաղաքական և այլուայլ նշանակալի ու բացառիկ ժառանգություն. ... կատարյալ լիրիկա, լեզվամաքրում, քաղաքական հայրենանվեր աշխատանք և գաղափար... հետագա սերունդների մտածելակերպի հիմքում ընկնելիք եզակի երևույթներ...

... սիրել եմ մի քանի անգամ... առաջին սեր... դժվար է սիրել և միաժամանակ չապրել Տերյանի բանաստեղծություններով... տեսիլքներ, երազներ... ես ուղղակի ապրում եմ Ձեզնով, Տերյա՛ն... ապրելակերպ, հոգեվիճակ և ... ամեն ինչ...

129 տարի... մեծագույնի ծննդյան օրվանից անցել է 129 տարի

4 февр. 2014 г.

Կեղծ ես, անօգնականս

Դու կեղծ ես անուշս... հպարտ քայլվածքումդ մի կծկված անօգնական է նիրհում, աներեր դիմագծերումդ՝ ատամներդ անհանգիստ կերպով շուրթերդ են կրծոտում... գիտե՞ս՝ միայն աչքերդ է, որ կոպերովդ երկար չես փակի... կնայես մի կետի ու հայացքդ նորեն կբեկվի ինձ: Հպարտս, ոչինչ չես թաքցնի ինձնից. ներաշխարհդ իմն է և դու փորձիր թաքցնել հենց այդ գլխավորը:

Հիշում եմ՝ երբ կողքիս էիր ժպիտդ թաքցնելու անգամ փորձ չէիր անում... իսկ հիմա թեթև ժպիտ ու անօգնական մռայլությամբ կձևացնես, թե իբր տխուր ես... այո՛, տխուր ես, բայց ձևական... ձևական հպարտ ես դու, ա-նօգ-նա-կա՛-նըս...

Լուսանկարը՝ Tamara Martens-ից