26 апр. 2014 г.

Տիտո Վիլանովա... կարճ ու բեղմնավոր, հագեցած ու անավարտ

Նախորդ տարի կատալոնական «Բարսելոնայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ֆրանչեսկ (Տիտո) Վիլանովայից քաղցկեղը խլեց ֆուտբոլը, իսկ այսօր՝ կյանքը: Ընդամենը 45 տարի, որոնց ահռելածավալ մասը ֆուտբոլասերների կողմից համակրանք վայելող Տիտոն նվիրել է հարազատ «Բարսելոնային»: 1988-1990 թվականներին՝ որպես ֆուտբոլիստ Վիլանովան հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ում, որից հետո՝ մինչև 2001 թվականը  հանդես է եկել տարբեր թիմերում (Մալյորկա, Սելտա, Էլչէ և այլն): 2007 թվականին արդեն Տիտոն «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր. հաջորդ տարի «կապտանռնագույնների» պատմության ոսկե դուետներից մեկը՝ Պեպ-Տիտո, մարզելու եկավ «Բարսելոնայի» գլխավոր թիմը
... հաղթանակներն ու չեմպիոնությունները հաջորդում էին միմյանց... մինչև 2012 թվականը. այդժամ Գվարդիոլան որոշեց հեռանալ, իսկ Վիլանովան ստանձնեց «Բարսելոնայի գլխավոր մարզչի ղեկը...




Վիլանովան 2012 թվականին «Բարսելոնայի» հետ վայելում էր չեմպիոնությունը, թիմի խաղը գոհացնող էր...
Սակայն... 2012 թվականի վերջին 2-ը վերածվեց 3-ի և Վիլանովան հայտնեց, որ հրաժեշտ պետք է տա ակումբին... հիվանդությունը գլուխ էր բարձրացնել...

Հենց այդ ժամանակ էլ չարաբաստիկ քաղցկեղի դեմ պայքարում էր նաև «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը... փաստորեն Էրիկը կարողացավ հաղթել հիվանդությանը, իսկ կարիերայում բերկրալից շատ ու շատ պահեր ունեցած, Մշտահաղթ Վիլանովան՝ ոչ...







Հ.Գ. «Պետք չէ նյարդայնանալ ոչ մի բանի համար. ինչն այսօր կարևոր է թվում, վաղը կարող է ընդհանրապես նշանակություն չունենալ». Տիտո Վիլանովա:



18 апр. 2014 г.

Մեծագույնի մտաթռիչքները... Գաբրիել Գարսիա Մարկես

87 տարեկանում իր երկրային առաքելությունն ավարտեց կոլումբիացի ճանաչված գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գաբրիել Գարսիա Մարկեսը... հանճարեղի մտաթռիչքները՝ ստորև.

1. Ես սիրում եմ քեզ ոչ նրա համար, թե ով ես դու, այլ նրա համար, թե ով եմ ես, երբ քո կողքին եմ:
2. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, իսկ ով արժանի է, երբեք քո արտասվելու պատճառը չի դառնա:
3. Միայն այն, որ ինչ-որ մեկը չի սիրում քեզ այնպես, ինչպես դու ես դա ուզում, դեռ չի նշանակում, որ նա չի սիրում քեզ ամբողջ հոգով:
4. Իսկական ընկերը նա է, ով բռնում է ձեռքդ և զգում սիրտդ:
5. Եթե մի օր դու չցանկանաս որևէ մեկին լսել, զանգիր ինձ, ես խոստանում եմ լռել:
6. Մարդիկ սխալ են վարվում, երբ մտածում են, որ սկսում են չսիրել, երբ ծերանում են: Հակառակը` նրանք ծերանում են, որովհետև դադարում են սիրել:
7. Սխալվելը մարդկային հատկանիշ է, իսկ հատկությունը` գցել իր սխալն ուրիշի վրա` առավել հատուկ է մարդուն:
8. Միշտ ասա այն ինչ զգում ես և արա այն ինչ մտածում ես:
9. Սերը դա ոչ այլ ինչ է, քան ի ծնե տաղանդ: Կամ դու այն ունես ծնված օրվանից, կամ չես կարող սիրել երբեք:
10. Հանգիստ ծերության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն առկա է, երբ դու դաշինք ես կնքել միայնության հետ:
11. Կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է:
12. Գիտելիքներն ու իմաստությունն այցելում են մեզ այն ժամանակ, երբ դրանց կարիքն այլևս չունենք:
13. Դարձիր ավելի լավը և նախ ինքդ հասկացիր, թե ով ես դու, մինչև կհանդիպես մեկ ուրիշի և հույս կունենաս, որ նա քեզ կհասկանա:
14. Միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր քեզ ցավ կպատճառեն: Պետք է շարունակել հավատալ մարդկանց` պարզապես լինելով փոքր-ինչ ավելի զգույշ:
15. Ինչ-որ մեկին կարոտելու ամենավատ տարբերակն է` լինել նրա կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի:
16. Երբեք մի դադարեք ժպտալ, նույնիսկ, երբ տխուր եք, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել ձեր ժպիտին:

15 апр. 2014 г.

Խորհուրդներ միմյանցից զգալի հեռավորությամբ բաժանված զույգերին


Կրթությունը, աշխատանքը և այլ կարևոր հանգամանքներ կարող են մշտապես առանձնացնել սիրահարներին:  Ինչպե՞ս պահպանել սերը, երբ զույգին բաժանում են հարյուրավոր կիլոմետրեր…


  • Տղայի և աղջկա միջև կապն ուժեղացնում է միասին կազմած պլանները. սիրելիի հետ հաճախ կարելի է խոսել օրինակ ամռանը միասին ինչ-որ վայրում հանգստանալու մասին: 


  • Բացի այդ պետք է հաճախ ասել , որ շուտով նրան կծանոթանա ծնողների հետ: Անհրաժեշտ է նաև անընդհատ հիշեցնել, թե երբ և որտեղ եք ծանոթացել միմիանց հետ: 
  • Հաճախ զանգահարեք, գրեք հաղորդագրություններ, տեսազանգեր կատարեք Skype-ի միջոցով: 
  • Ամեն առավոտ նրան լավ օր մաղթեք, իսկ յուրաքանչյուր երեկո՝ բարի գիշեր: Ժամանակ առ ժամանակ լուսանկարներ ուղարկեք, փոքրիկ անակնկալներ պատրաստեք: Երբեք պետք չէ լռել դժվարությունների հանդիպելիս,այլ` զրուցել սիրելի անձնավորության հետ: Չնայած հեռավորությանը՝ նա իսկապես կարող է հոգեպես աջակցել, խնդիրներ լուծել: 
  • Աշխատիր, հանդիպիր ընկերներիդ, զարգացիր, բայց մի մոռացիր, որ կա ևս մեկ կյանք: Ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես է թռչում ժամանակը. չեք էլ պատկերացնի, թե ինչպես կանցնեն օրերը և նորից կհանդիպեք Ձեր սիրելիին:

 Հարաբերությունների հիմքը վստահությունն է, իսկ ամիսներին համընթաց այլևայլ վեճերն անցողիկ են: Հավատա՛, որ շուտով լինելու ես սիրելիիդ կողքին, բռնելու ես նրա ձեռքը… Հիշեք, որ շատ զույգերի սերը ոչնչանում է զուտ նրա համար, որ կա հեռավորության անջրպետ: 

Յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ… 50 զարմանալի հաշվարկ


Յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ. Կարդացե՛ք սա ներքոգիր յուրաքաչյուր տողից առաջ

(Սնունդ, ըմպելիք, Fast food)
ԱՄՆ-ում աղբատար է նետվում 4.5 տոննա ուտելիքի մնացորդ
McDonalds-ում վաճառվում է 375 համբուրգեր
ամերիկացիները գնում են 1750 հատ պիցցա
աշխարհում վաճառվում է 2090
KitKat
ամերիկացիները գնում են 500 տարա Campbell’s ապուր
Dunkin’Donuts-ը վաճառում է 100 բաժակ թարմ սուրճ
ԱՄՆ-ում ուտում են 2750 հոթ-դոգ
վաճառվում է
Nutella-ի 2 տարա
վաճառվում է
Coca-Cola-ի ավելի քան 35 հազար ապրանքանիշ

(Համացանց և սոց. ցանցեր)
Facebook-ում գրվում է 205 հազար հաղորդագրություն
գրվում է 23 հազար թվիթ
1860 օգտատեր պոռնո տեսանյութ է որոնում
Google-ում
Snapchast-ում ուղարկվում է 8666 հաղորդագրություն
ուղարկվում է 17 մլն էլեկտրոնային նամակ
ստեղծվում է 47 կայք
WordPress
-ում գրվում է 28 նոր հաղորդագրություն
օգտատերերը
YouTube-ից ներբեռնում են մոտավորապես 6 ժամ տեսանյութ
Instagram է ներբեռնվում 300 նոր լուսանկար

(Սպառում)
ITunes-ից ներբեռնվում է 1250 ֆիլմ
Amazon-ը վաճառում է 7000 դոլարին հասնոց համացանցային արտադրանք
վաճառվում է
Lego-ի 35 կոնպլեկտ
վաճառվում է
Barbie-ի 2 տիկնիկ
Nike-ը վաստակում է 3000 դոլար
Nike-ի գործարանում, որը գտնվում է Վիետնամում, աշխատողները վաստակում են 0.00012 դոլար
ԱՄՆ-ում վաճառվում է 3500 շիշ ջուր
ԱՄՆ-ի բնակիչները օգտագործում են 60 հազար պլաստմասե արտադրանք
աշխարհում 3150 ալյումինե տարա է վերամշակվում
ԱՄՆ-ում արտանետվում է մոտ 36 տոննա աղբ
սպառվում է 4645 բարել նաֆթ

(Կյանք և մահ)
ծնվում է մոտ 21 երեխա
աղքատ ընտանիքներում ծնվում է 10 երեխա
ծնվում է մեկ երեխա թերությամբ
մահանում է մոտ 8 մարդ
սովից մահանում է 1-2 մարդ
սովից մահանում է 1 երեխա

(Բնության երևույթներ)
մոտ 500 կայծակ հարվածում է երկրին
ամպրոպի ձայնը կտրում է 1.5 կիլոմետր
Նիագարա ջրվեժից հոսում է 18 հազար 500 տոննա ջուր
երկրի մակերեսից պակասում է 80 մլն տոննա ջուր

(Մարդիկ և կենդանիներ)
ճանճը թռչելիս թևերը թափահարում է հազար անգամ. Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է աշխարհի ամենափոքր թռչունի՝ կոլիբրիի թևերի թափահարումներին
յուրաքանչյուրի օրգանիզմում կատարվում է 500 հազար քիմիական ռեակցիա
փայտփորիկը կտցահարում է ծառը 12 անգամ
մարդը մեկ ոտքով կարող է թռչկոտել 4 մետր

(Մոտիվացիա)
ամերիկացի հեռուստահաղորդավարուհի, դերասան Օպրա Ուինֆրին վաստակում է 43 դոլար
Բիլ Գեյթսը աշխատում է 1250 դոլար

12 апр. 2014 г.

Պատմական լավագույն ֆիլմերի տասնյակը



Պատմական ֆիլմերի հեղինակները կարևորագույն առաքելություն ունեն. այնպես անել, որ ֆիլմի դիտողն իրապես զգա անցյալի շունչը: Ինչ խոսք, մեծագույն հեղինակները, ինչպիսիք են Պետերսենը, Սթոունը, Գիբսոնը և այլոք կարողացել են հաջողությամբ ներկայացնել անցյալի պատմական իրադարձությունների հզորագույն անցքերը:

1. «Տրոյա» - հեղինակ՝ Վոլֆգանգ Պետերսեն. բյուջե՝ 175 մլն դոլար, էկրան է բարձրացել 2004 թվականի մայիսի 14-ին
2.«Ալեքսանդր» - հեղինակ՝ Օլիվիեր Սթոուն. բյուջե՝ 155 մլն դոլար, էկրան է բարձրացել 2004 թվականի նոյեմբերի 16-ին
3.«Գլադիատոր» - հեղինակ՝ Ռիդլի Սքոթ. բյուջե՝ 105 մլն դոլար, էկրան է բարձրացել 2000 թվականի մայիսի 1-ին
4.«Երկնքի թագավորությունը» - հեղինակ՝ Ռիդլի Սքոթ. բյուջե՝135 մլն դոլար, էկրան է բարձրացել 2005 թվականի մայիսի 2-ին
5.«Քաջսիրտ» - հեղինակ՝ Մել Գիբսոն. բյուջե՝ 72 մլն դոլար, էկրան է բարձրացել 1995 թվականի մայիսի 24-ին
6.«Հայրենասերը» - հեղինակ՝ Ռոլանդ Էմերիխ. բյուջե՝ 110 մլն դոլար, էկրան է բարձրացել 2000 թվականի հունիսի 30-ին
7.«Վերջին սամուրայը» - հեղինակ` Էդուարդ Ցուիք. բյուջե՝ 140 մլն դոլար, էկրան է բարձրացել 2003 թվականի դեկտեմբերի 5-ին
8.«Նյու Յորքի ավազակախմբերը» - հեղինակ՝ Մարտին Սկորսես. բյուջե՝ 97 մլն դոլար, էկրան է բարձրացել 2002 թվականի դեկտեմբերի 20-ին
9.«Փրկել շարքային Ռայանին» - հեղինակ՝ Սթիվեն Սփիլբերգ. բյուջե՝ 70 մլն դոլար, էկրան է բարձրացել 1998 թվականի հուլիսի 24-ին

10«Փերլ Հարբոր» - հեղինակ՝ Մայքլ Բեյ. բյուջե՝ 140 մլն դոլար, էկրան է բարձրացել 2001 թվականի մայիսի 21-ին

5 апр. 2014 г.

Քեզնից, հրաշք...

Այո, դու կաս և դու եղել ես, այդ ես եմ կարծել, թե նոր ես եկել, անակնկալ, գուցեև սպասված...
Րոպե էլ չանցած քեզ հետ խոսելիս, ապրեցի զարմանք ու տարակուսանք. հագեցրի կարոտ ու մի մե՜ծ զգացում...
Միաժամանակ տարածվելով ազնվագույն տեսակիդ մեջ՝ ինքդ հասցրիր մրրիկի պես թափանցել հենց իմ հոգու մեջ...
Ամեն բան կանգնում կամ փլուզվում է այն հեքիաթի շուրջ, որն անվանեցինք սքանչելագույն...
Նախկինում էլ ես միշտ խոսել եմ գուցե հենց քեզ հետ, հենց նույն հեքիաթում, նույն տողերով...

4 апр. 2014 г.

Անջատ, չկապակցված տողեր առ վեհություն...

Հեռու օրերից մի թվացյալ հոգեկապ, անծանոթ մի ճանաչում... ես գրեցի առաջին նամակը, բայց... ճանաչելով քեզ, անունդ և կերպարդ վերստին հիշելով՝ անտիպ, անգիր տողերի նման:

Ռիսկային էր գուցե ամիսներ առաջ քեզ գրելը... ես անգամ չէի հասցրել սովորել անգո լինելդ... քեզ պես վեհությանն անգամ չճանաչելն է պատիվ... քեզ չճանաչելն էլ է զգացում...

Ինչո՞ւ եմ գրում իրարից անջատ նախադասություններ... լավ հարց է... գիտե՞ս առհասարակ մենք շարադրանք ենք գրում, երբ հստակ կառուցում ենք մեր միտքը, զգում գրելու իմաստը, բայց... քո մասին գրելիս ես չեմ կարողանում հագեցնել տողերը... բացատներն ավելի խոսուն են...

Փորձե՞լ ես նայել քեզ հայելու մեջ և ժպտալ... անհագ ժպտալ... իմաստ էլ չունի այս հարցադրումը... դու ուղղակի այդպես ավելի գեղեցիկ կլինես...

Սիրառատ ու բեկբեկուն հայացք... կիսավախկոտ, բայց հպարտ... այնքան առավել ես, այնքան վերերկրյա, որ հայացքիդ էլ չեմ հավատում...

Իրականում, ցանկանում էի այլևս չգրել... վեհ էիր, անզոր էի...

Միայն մի զգացում նկարներդ նայելիս... կատարելության անասելի ընկալում... սքանչելիության մարմնացմանը նայելու վախ...

Երանելիությո՜ւն...