2 мая 2014 г.

Իրական, բայց երազային... գիշերային կատարելություն

Ռեալ ես եթե անգամ, ես ժխտում եմ գոյությունդ... ուզում եմ քեզ անգո տեսնել՝ որպես որոնում լուսնին նայող բազմաբովանդակ հայացքների... գիտեմ՝ շուտով պատկերդ կարտացոլվի իմ խոհերում և ամենևին էական էլ չէ, որ քեզ չեմ ճանաչում... քո տեսակին անգամ մեկ անգամ տեսնել էլ է բավ... գիշերները նորովի ապրելու համար...

Իրական, բայց երազային... գուցե չհմայվեմ քեզնով այնքան, եթե հաճախ տեսնեմ վեհությանդ ներկայությունը,  քանի որ հավերժահմա լինելդ միմիայն մտորումներումս է... ժպիտիդ անկեղծությունը հենց գիշերն է առավել չքնաղ, երբ մեկտեղվում են ոչինչ չասող լռությունն ու անզուսպ ծիծաղը...

Միագույն երազներին հակադրում որպես՝ կրկին զգում եմ ամենանվաճ հայացքիդ անպարտելիությունը.. և հոգումդ դու էլ գիտես, որքան վեհ ես, սակայն աչքերդ օգնում են ձևանալ գիշերային, թափանցիկ, անգո...

Ահա եւ դու... խոսելիս թեև հանգիստ, բայց մի այլ՝ բեկբեկուն հայացք, որ անընդհատ խախտում է ժպիտիդ ստեղծած դիմային ներդաշնակությունը. ժպտալիս մե՜ղմ ու... շատ կարճ, իսկ հայացքդ գուցե հավերժ... որնողական... բազմակետերս ավելի խոսուն դարձան քո մասին գրելիս...