15 июл. 2014 г.

Ահա և դու... չսպասված կատարելուհի

Ահա և դու… չսպասված կատարելուհի… այժմ չեմ հիշում գալուդ պահն անգամ, քանի որ երբ եկար, մի դադար առաջացավ հոգումս ու ես տարվեցի ամայությունը տանող ամենանվաճ հայացքովդ: Ու թերևս առ քեզ ունեցած մի տարօրինակ զգացման անէ տեսիլքը վեհությունն է՝ պատված աստղահմա թույնով, հայացքը դեպի երկինք ուղեկցող մի աննշմար ուղով…

Նորեն սքանչելագույն բարևը ժպիտի ընծայմամբ կհորդի արտահայտիչ շուրթերիցդ ու… կմոտենաս աստվածայինին, քանի որ աչքերիդ է վայել միայն ունենալ նման… չտեսնված, չընկալված մի հայացք…

Յուրաքանչյուր անգամ հետդ խոսելիս համակվում եմ երբևէ ամենամոռանալի պահերն ունենալու չապրած մի տեսիլքով, ճիշտ է՝ նամակներդ իրատիպ են, սակայն նրանք էլ գրելուդ իդեալականությունից սկսում են անտիպ էջերի նման սավառնել… դեպի իմաստային անգրությունը:


Ահա կրկին դու… հեռանալու մտատանջ մի իշխումով և քեզ հավետ կորցնելու սպառնալիքով… թերևս վեհությանդ գերակայությունն է անզգա պարգևումն ու հավերժահմա լինելու անվերջ մղումը…

Комментариев нет:

Отправить комментарий