9 февр. 2014 г.

129 տարի... հոգեվիճակիս, ապրելակերպիս ծնունդից անցել է 129 տարի

1885 թվականի այս օրը հոգևորականի ընտանիքում ծնվեց հայ գրականության երբեմնի լավագույն բանաստեղծներից մեկը... մեծ լեզվագետ, հայ լեզվաբանության, գրականության մեջ դարակազմիկ նշանակություն ունեցող անձնավորություն նաև քաղաքական գործիչ Վահան Տեր-Գրիգորյանը, նույն ինքը՝ լեգենդային Վահան Տերյանը: Մինչայս զարմանում եմ և հավերժ կզարմանամ ու կհիանամ Վահան Տերյան-երևույթով: Ընդամենը 35 տարի և նմանատիպ գրավոր, քաղաքական և այլուայլ նշանակալի ու բացառիկ ժառանգություն. ... կատարյալ լիրիկա, լեզվամաքրում, քաղաքական հայրենանվեր աշխատանք և գաղափար... հետագա սերունդների մտածելակերպի հիմքում ընկնելիք եզակի երևույթներ...

... սիրել եմ մի քանի անգամ... առաջին սեր... դժվար է սիրել և միաժամանակ չապրել Տերյանի բանաստեղծություններով... տեսիլքներ, երազներ... ես ուղղակի ապրում եմ Ձեզնով, Տերյա՛ն... ապրելակերպ, հոգեվիճակ և ... ամեն ինչ...

129 տարի... մեծագույնի ծննդյան օրվանից անցել է 129 տարի

4 февр. 2014 г.

Կեղծ ես, անօգնականս

Դու կեղծ ես անուշս... հպարտ քայլվածքումդ մի կծկված անօգնական է նիրհում, աներեր դիմագծերումդ՝ ատամներդ անհանգիստ կերպով շուրթերդ են կրծոտում... գիտե՞ս՝ միայն աչքերդ է, որ կոպերովդ երկար չես փակի... կնայես մի կետի ու հայացքդ նորեն կբեկվի ինձ: Հպարտս, ոչինչ չես թաքցնի ինձնից. ներաշխարհդ իմն է և դու փորձիր թաքցնել հենց այդ գլխավորը:

Հիշում եմ՝ երբ կողքիս էիր ժպիտդ թաքցնելու անգամ փորձ չէիր անում... իսկ հիմա թեթև ժպիտ ու անօգնական մռայլությամբ կձևացնես, թե իբր տխուր ես... այո՛, տխուր ես, բայց ձևական... ձևական հպարտ ես դու, ա-նօգ-նա-կա՛-նըս...

Լուսանկարը՝ Tamara Martens-ից

28 янв. 2014 г.

Շնորհավոր տոնդ, ավա՛գ եղբայր

22 տարի առաջ մշուշոտ ներկայով լուսավոր ապագային նայող Հայաստանի արգանդում ձևավորվեց կենսական նշանակություն ունեցող բանակը: Կազմավորումից անցել է 22 տարի... հայոց բանակն արդեն հասուն երիտասարդ է, ով լավ գիտի ներկա անելիքներն ու խնդիրների լուծման ամենակարճ ուղիները...

Շնորհավոր տոնդ, ավա՛գ եղբայր, ճիշտ է՝ չեմ կրում պարտավորեցնող և հայոց պատմությունն իր մեջ ամփոփող համազգեստդ, սակայն յուրաքանչյուր պահ ապրում եմ քեզնով, ապրում եմ սահմանագծին աներեր կանգնած տղաների վեհ հայացքներով...

24 янв. 2014 г.

Անդիմակ «դիմակավորները»

Դիմակահանդեսում երկու անդիմակ աղջիկներ էին՝ լուռ ու պարզահայաց. նրանց դիմակավորները որակավորում էին հետևյալ կերպ՝ «դիմակավորներ»...

Ըստ իս՝ դիմակահանդեսն էլ մարդու ինքնության արտահայտման համար հիանալի տարբերակ է: Երբ որ ինքներս թաքնված ենք ու մենակ, երբ միամարմին ենք, անում ենք այն, ինչը ներքին թելադրանք է... նույնն էլ դիմակահանդեսում. բոլորս թաքցնում ենք մեզ և ուրիշի կերպարով ներկայանում նորագիր...

Դիմակ, որի անունն է հասարակության ճնշում...

22 янв. 2014 г.

Ովքեր աղմուկում անձայն են...(երկխոսություն)

-Չեմ կարողանում քնել: Աղմուկ է:
-Ինչո՞ւ. ի՞նչ կա աղմուկի մեջ:
-Ձայներ, անհանգստություն, մարդիկ...
-Մարդի՞կ, գիտե՞ս՝ իմ լռության մեջ մարդիկ ու անհնգստություն ավելի շատ կան:
-Հմմմ, իսկ լռությունը քեզ չի անհնագստացնո՞ւմ:
-Իհա՛րկե անհնգաստացնում է: Տե՛ս, արդեն լուսաբաց է, իսկ ես նոր-նոր եմ պատրաստվում քնել:
-Փաստորեն և՛ լսածդ աղմուկում, և՛ ապրածդ նույնն են. մարդիկ, ձայներ, բղավոցներ:
-Ո՛չ, հոգիս. զգացածս լռությունում նրանք են, ովքեր աղմուկում անձայն են...
-Հմմմ...

2 янв. 2014 г.

Անսերս...

Տե՛ս, ինչքան ժամանակ է անցել մեր բաժանման հանդիպումից: Հիմա արդեն ես կարոտում եմ քեզ, ուրիշս... Գուցե այլ ես դարձել ինձ համար, բայց երբեք՝ հոգեայլ... սիրտս գուցե մտքիցս անունդ էլ հանի, բայց հոգիս... ա՜խ հոգիս դեռ լցված է քեզնով: Թվում է՝ հիմա էլի կգաս ու կնստես կողքս. ատամներովդ նրբորեն կկրծոտես ստորին շուրթդ, հայացքդ կդառնա անհանգիս ու որոնողական...
Հիմա հայացքդ գուցե հանգիստ է, աչքերդ՝ անարցունք ու փայլուն, դեմքդ՝ ժպտուն... 

Եվ հիմա անկեղծ ասեմ քեզ, անսերս, որ քեզ «հոգիս» ասելիս գուցե և չէի էլ հասկանում իմաստը, բայց հիմա...