9 февр. 2014 г.

129 տարի... հոգեվիճակիս, ապրելակերպիս ծնունդից անցել է 129 տարի

1885 թվականի այս օրը հոգևորականի ընտանիքում ծնվեց հայ գրականության երբեմնի լավագույն բանաստեղծներից մեկը... մեծ լեզվագետ, հայ լեզվաբանության, գրականության մեջ դարակազմիկ նշանակություն ունեցող անձնավորություն նաև քաղաքական գործիչ Վահան Տեր-Գրիգորյանը, նույն ինքը՝ լեգենդային Վահան Տերյանը: Մինչայս զարմանում եմ և հավերժ կզարմանամ ու կհիանամ Վահան Տերյան-երևույթով: Ընդամենը 35 տարի և նմանատիպ գրավոր, քաղաքական և այլուայլ նշանակալի ու բացառիկ ժառանգություն. ... կատարյալ լիրիկա, լեզվամաքրում, քաղաքական հայրենանվեր աշխատանք և գաղափար... հետագա սերունդների մտածելակերպի հիմքում ընկնելիք եզակի երևույթներ...

... սիրել եմ մի քանի անգամ... առաջին սեր... դժվար է սիրել և միաժամանակ չապրել Տերյանի բանաստեղծություններով... տեսիլքներ, երազներ... ես ուղղակի ապրում եմ Ձեզնով, Տերյա՛ն... ապրելակերպ, հոգեվիճակ և ... ամեն ինչ...

129 տարի... մեծագույնի ծննդյան օրվանից անցել է 129 տարի

Комментариев нет:

Отправить комментарий