12 мая 2019 г.
11 мая 2019 г.
Քաղաքը մեզ սեր է պարտք
Բոլոր չստացված լուսանկարները հավանում էիր... սիրում եմ ինքնավստահությունդ: Սիրո ամբողջ ընթացքը ոչ այլ ինչ է, քան ընդամենը անցյալ: Վաղուց մեր սերը միաձուլվել է մյուս դեպքերին՝ հարմար տեղավորվելով մեկի համար ամենօրյա, մյուսի համար ընդմիշտ չհիշվող դարակում:
Գիտեմ, ասելու ես, որ մարդիկ պատահաբար չեն ընտրում միմյանց: Իսկ այս քաղաքում մեր ստեղծածը ի՞նչ էր...: Դու լռելու ես ամենակարևոր հարցերից հետո, խոսելու ես միայն այն ժամանակ, երբ պատասխանն այլևս էական չի լինելու: Չէ, ես նյարդային չեմ, վաղուց գիտեմ, որ դու ձեռքերդ լվանում ես ոչ միայն այն ժամանակ, երբ դրանք կեղտոտ են:
Քաղաքը մեզ սեր է պարտք. քաղաքը ինձ քեզ է պարտք: Դու ինձ մենակ թողեցիր այս նույն քաղաքում՝ վախենալով ինքդ մնալ մենակ: Լավ, ուրեմն թող ես քո վախերը լինեմ: Ոչինչ այնքան չի ցավեցնում, ինչքան գնալուդ հանգստությունը... ասես այդպես էլ պետք լիներ: Դու ֆանտաստիկ բաղադրատոմսով ուղղակի արարել ես գալդ ու գնալդ: Ես կերել եմ պատրաստածդ՝ մեկ ափսեի մեջ մեծ չափաբաժնով սերն ու մենակությունդ, չհագեցնող տվածդ ու ահռելի չափաբաժնով վերցրածդ: Դառնաղի էր ամեն ինչ... ու այդքան քաղցր: Ես «հետ եմ տալիս» ամենը՝ ինձ պահելով մաղձը՝ կարոտի համով...:

4 мая 2019 г.
Բոլորս
Երազանքները մեզնից առաջ են ընկնում: Իրականությանը վազանցել չի կարելի: Բոլոր արագաչափերը նկարում են երազկոտներին: Մենք անընդհատ վազում ենք մեր բախտի, սիրելիի համբերության և կորստի ցավի մեղմացման հետևից:
Ծառերն էլ հիշողություն ունեն: Սիրելու լավագույն միջոցը բնությունն է: Ծառերը մարդկանցից լավ են խեղդում կարոտը: Մենք հոգնել ենք փողոցներում ու սենյակներում սիրելուց, բոլոր մեծ սերերը ազատություն են ուզում: Դու մոռացել ես սիրել անտառում, որովհետև դու դադարել ես հայացքդ ուղղել առանցքիցդ դուրս: Շարունակ կկրկնեմ, որ երբեք էլ պետք չէ փոխվել... ոչ մեկի համար: Մեկ անգամ գնացողը երկրորդ և երրորդ անգամ էլ նույնը կանի: Վաղուց մարդիկ դադարել են պատասխաններ հորինել գնալու համար:
Բոլորս էլ ինչ-որ մեկի կողմից լքված ենք... ցավոք: Բոլորս էլ մի հայացքով մնում ենք ուրիշի հիշողության մեջ... մի ժպիտով, ինչ-որ տեղ, մշտապես լուռ, նաև փակ աչքերով: Դու միշտ տողն ես եղել, իսկ ես տողատակը: Էջերի քանակն էլ էական չէ, գրողի տարած բովանդակությունն էլ հետը...:

27 апр. 2019 г.
Մենք...

Եկել եմ այն համոզմանը, որ մենք ոչ թե մեր մտքերն ենք կամ երազանքները, այլ մենք ընդամենը մեր նախկին սերերն ենք... այն կիսատները, որոնց մասին գեղեցիկ տողեր են գրվում: Դժվար թե դու մտածես մարդկանց մասին, որոնց լքում են: Հանիր ներսիդ դատարկությունն ու ապրիր ներքին թռիչքներով: Բոլոր եղանակներն արդեն քո կարիքն ունեն: Դու բոլորին կիսատ թողեցիր: Ամբողջ կյանքի ընթացքում մեր փնտրածը հենց մենք էինք...: Սխալվե՞լ: Չգիտեմ: Ես չեմ ուզում ճիշտ լինել:
Ոչինչ այլևս առաջվանը չէ. անառարկելի է: Սակայն ես այժմ չեմ կարող նայել աչքերիդ, կամ այցելել այն գրադարանները, որտեղ դու ժամանակ ես անցկացրել: Ես քեզ սկսում եմ հորինել, բայց ոչ թե անցյալի պատառիկներով, այլ հենց այնպես, ինչպես դու մոռանում ես... ամենը: Դու չես ուշանում ներկայացումից, քանի որ պատճառներ չունես: Դու ընդամենը մեկ անգամ ուշացար. հենց այն օրը, երբ ամեն ինչ սկսվեց: Ուշացար, որ ոչ թե այլևս չուշանաս, այլ որ այլևս չգաս:
Սփոփա՞նք. ես արդեն չգիտեմ: Միայն գիտեմ այն, որ եկեղեցիներն էլ հիշողություն ունեն...: Վերջիվերջո, կա մի ճշմարտություն. իմ սիրո առջև դու մի քանի դրամ ես նետել անգամ մի օր ետ վերցնելու պայմանով: Թուլությո՞ւն. մետաղադրամներդ միակ բանն էին, որ ես քեզնից ունեի:
13 сент. 2016 г.
Քեզ հետ քայլելուն պատրաստ էի, իսկ լռելուն՝ ոչ
«Լավ կլինի չիմանաս,
թե երբ եմ լռում»… Իհա՛րկե, որովհետև վախենում եմ լռությունիցդ, վախենում եմ ոչ թե
ասելիքիցդ, այլ դրա կուտակումից:
Քեզ հետ խոսելուն
պատրաստ էի. պատրաստ էի հաջորդականությանը, նույնիսկ տոնայնությանը, սակայն քեզ հետ
լռելուն պատրաստ չէի:
20:40 ջրի մոտ. շատ
լավ: Ժամն արդեն 8-ն է. լարվածություն, որովհետև գիտակցում եմ, 40 րոպե է մնացել: Սրտի
աշխատանքի աստիճանաբար արագացում: 20:10. ի՞նչ փոխել հանդերձանքում. ոչինչ, որովհետև
այժմ դա չի կարևորը. հարկավոր էր չափազանց պարզ լինել, դա ներքին հանգստություն ապահովեց:
Օծանելիք, կանգ հայելու առջև… հայելի, գրողը տանի: Մի քանի րոպե գամվել հայելուն, տեսնել
ինձ նման զգացմունք ապրելիս: Տեսնել, թե ինչպես ես տեսնելու ինձ:
Քայլք, առանց կանգնելու,
գերնպատակային քայլք: Ժամանակ… 8:20: Սպասում: Էլի սպասում:
20:40. տարօրինակ
զգացում, որ արդեն տեղում ես… որոնումներ: Անընդհատ որոնումներ: 20:40. չկաս,
20:45, 20:50 էլ չկաս, Աստված իմ… 20:53. զանգ, վազք, արագ վազք, հավատ… երջանկություն:
«Բարև…»: Ու այնուհետև
ամեն ինչ դուրս է սցենարից: Ես չգիտեմ ինչ խոսել հետդ, չգիտեմ խոսե՞մ արդյոք: Լուռ
քայլելը դեռ երբեք այսքան գեղեցիկ չէր եղել: Ու վարսերդ երբեք այսքան ուրիշ չեն եղել:
Մատերդ… կարոտ: Ես
քեզ հետ խոսելիս ամենաշատը սիրում եմ լսելդ:
Անասելի կարոտ, կարոտ
անգամ առ այս հանդիպումը:
18 нояб. 2015 г.
Անկարելին...
Հերթական երեկոն մեղմ ու սահուն, մի փոքր էլ ձանձրանալով իր գիրկն է առնում քաղաքի նորավառ լույսերը՝ ստեղծելով աշնանավերջի մի շքեղ տեսարան... տվյալ պահի խոհերս կապվում են լույսերի հայացքին... քեզնով:
Ու քո մասին մտածելիս թվում է՝ երեկոն էլ եկավ քեզնով, լույսերը վառվեցին քեզնով: Այո, ես սկսում եմ տարվել քեզնով, բայց այլ ճանապարհ չունենալով... ինչպես փողոցն է անպայքար տրվում մթությանը: Գիտեմ, կասես, որ չի կարելի... ինքդ էլ հասկանալով, որ անհասն է ձգողը, արժեքավորը, եզակին...: Այո, չի կարելի, գիտեմ... բայց ոչ մի կարելիի մասին մտածել անգամ չեմ փորձել, առավել ևս երազել:
Քո մտերմական խոսքում մի շքեղ գաղտնիք կա, հայացքի թեքումից հետո մի այլ հայացք կա՝ իմաստի, պահի, անդարձի...: Հերթական ողջույնը, հայացքների հատումը, քայլվածքիդ հետևելը... այո ես հետևում եմ քայլվածքիդ՝ մտածելով, թե ինչ շքեղություն կունենա այն, երբ լինի հեռացումի...
Գիշերային պարզությամբ կվերադառնաս՝ ստեղծելով տպավորություն, թե երբեք էլ չես գնացել... իսկ մի՞թե դու ունես հեռանալու վտանգը... դու հավերժ հոգեմոտ ես, հավերժ նոր, հավերժ բացահայտելի...: Գիտեմ, որ մտքերը կիսատ են մնում, կարդալիս գուցե յուրաքանչյուր բազմակետ քեզ մի փոքր էլ նյարդայնացնում է... այո, ես ձգտում եմ ու չեմ հասնում, ինչպես նայում եմ երկնքին՝ երբեք չմտածելով այն շոշափելու մասին... քո մասին էլ ես ամբողջապես այլ կերպ եմ մտածում... սիրելով բոլոր «չի կարելի»-ները...

Подписаться на:
Сообщения (Atom)