26 апр. 2014 г.

Տիտո Վիլանովա... կարճ ու բեղմնավոր, հագեցած ու անավարտ

Նախորդ տարի կատալոնական «Բարսելոնայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Ֆրանչեսկ (Տիտո) Վիլանովայից քաղցկեղը խլեց ֆուտբոլը, իսկ այսօր՝ կյանքը: Ընդամենը 45 տարի, որոնց ահռելածավալ մասը ֆուտբոլասերների կողմից համակրանք վայելող Տիտոն նվիրել է հարազատ «Բարսելոնային»: 1988-1990 թվականներին՝ որպես ֆուտբոլիստ Վիլանովան հանդես է եկել «Բարսելոնա Բ»-ում, որից հետո՝ մինչև 2001 թվականը  հանդես է եկել տարբեր թիմերում (Մալյորկա, Սելտա, Էլչէ և այլն): 2007 թվականին արդեն Տիտոն «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր. հաջորդ տարի «կապտանռնագույնների» պատմության ոսկե դուետներից մեկը՝ Պեպ-Տիտո, մարզելու եկավ «Բարսելոնայի» գլխավոր թիմը
... հաղթանակներն ու չեմպիոնությունները հաջորդում էին միմյանց... մինչև 2012 թվականը. այդժամ Գվարդիոլան որոշեց հեռանալ, իսկ Վիլանովան ստանձնեց «Բարսելոնայի գլխավոր մարզչի ղեկը...




Վիլանովան 2012 թվականին «Բարսելոնայի» հետ վայելում էր չեմպիոնությունը, թիմի խաղը գոհացնող էր...
Սակայն... 2012 թվականի վերջին 2-ը վերածվեց 3-ի և Վիլանովան հայտնեց, որ հրաժեշտ պետք է տա ակումբին... հիվանդությունը գլուխ էր բարձրացնել...

Հենց այդ ժամանակ էլ չարաբաստիկ քաղցկեղի դեմ պայքարում էր նաև «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը... փաստորեն Էրիկը կարողացավ հաղթել հիվանդությանը, իսկ կարիերայում բերկրալից շատ ու շատ պահեր ունեցած, Մշտահաղթ Վիլանովան՝ ոչ...







Հ.Գ. «Պետք չէ նյարդայնանալ ոչ մի բանի համար. ինչն այսօր կարևոր է թվում, վաղը կարող է ընդհանրապես նշանակություն չունենալ». Տիտո Վիլանովա:



Комментариев нет:

Отправить комментарий